Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններ վարելու մասին ԱՄՆ նախագահի նամակի պատասխանը դեռ պատրաստ չէ․ Աբբաս Արաղչի


 

Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններ վարելու մասին ԱՄՆ նախագահի նամակի պատասխանը դեռ պատրաստ չէ․ Աբբաս Արաղչի

  • 25-03-2025 17:30:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանը դեռ չի պատասխանել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններ վարելու առաջարկի շուրջ նամակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։Իրանցի նախարարը մանրամասնել է, որ Թեհրանի պատասխանը նախապատրաստման փուլում է, և նամակի պատրաստ լինելուց հետո այն համապատասխան ձևով կներկայացվի։

«ԱՄՆ-ի հետ բանակցությունների շուրջ մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է․ մենք մաքսիմում ճնշումների ներքո և՛ ռազմական սպառնալիքների ֆոնին, և՛ տնտեսական պատժամիջոցների ավելացման պայմաններում ԱՄՆ-ի հետ չենք ունենա ուղիղ բանակցություն, բայց Իրանը միշտ պատրաստ է եղել բանակցել խաղաղ միջուկային ծրագրի շուրջ ավելի թափանցիկություն ստեղծելու համար»,-նշել է Արաղչին։

Վերջինս նշել է Իրանի պատրաստակամությունը՝ ավելացնել իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ թափանցիկությունը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում եվրոպական երեք երկրների հետ։ «Մենք երբեք չենք լքել և չենք լքի բանակցությունների սեղանը»,-հայտարարել է իրանցի նախարարը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է Իրանի հետ բանակցություններ վարել միջուկային գործարքի շուրջ, և դրա հետ կապված մարտի 6-ին նամակ է ուղարկել Իրանի ղեկավարությանը՝ հույս հայտնելով, որ նրանք կհամաձայնեն երկխոսության։ Նամակն ուղղված է եղել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին։ 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը