ՆԱՏՕ-ի երկրները լայնածավալ ռազմաօդային զորավարժություններ են սկսում


ՆԱՏՕ-ի երկրները լայնածավալ ռազմաօդային զորավարժություններ են սկսում

  • 31-03-2025 12:46:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՆԱՏՕ-ի անդամ երկրները մարտի 31-ին մեկնարկում են Ramstein Flag 2025 լայնածավալ ռազմաօդային զորավարժությունները, որոնք կտևեն մինչև ապրիլի 11-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։Վարժանքներին գործի է դրվել ՆԱՏՕ-ի 15 երկրների 90 ռազմական ինքնաթիռ։ Թռիչքներ իրականացնելու համար կգործարկվեն Եվրոպայում ՆԱՏՕ-ի 12 ավիաբազաները։ Գործողությունների կառավարումը կիրականացվի Նիդեռլանդների Leeuwarden ավիաբազայից:Ինչպես հաղորդել է Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, Ramstein Flag 2025-ը բազմապլանային զորավարժություններ են՝ ուղղված համակցված մարտական գործողություններ վարելու կարողությունների նախապատրաստմանն ու ցուցադրմանը:

Զորավարժությունների շրջանակներում, մասնավորապես, կկատարելագործվի գործողությունների իմիտացիան հակաօդային պաշտպանության խորը էշելոնացված համակարգի դեմ, եթե ՆԱՏՕ-ի ուժերը գործի դրվեն հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի համաձայն:

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը