Նախապատրաստվում է ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը․ Լավրով


Նախապատրաստվում է ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը․ Լավրով

  • 01-04-2025 19:12:14   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Նախապատրաստվում է ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
 
«Ռուսաստանը տեսնում է առաջընթացը և ամերիկացի գործընկերների ցանկությունը՝ վերացնել մեր երկրների դիվանագետների համատեղ աշխատանքի համար անընդունելի խոչընդոտները»,- նշել է նա։
 
«Այս պահին քննարկումներ են ընթանում տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ տեսակապի միջոցով»,-ավելացրել է Լավրովը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը