«Թող ընդդիմությունը հասկանա` ինչ է անում». Սարիկ Մինասյանի շտաբից մեկնաբանություն չունեն


«Թող ընդդիմությունը հասկանա` ինչ է անում». Սարիկ Մինասյանի շտաբից մեկնաբանություն չունեն

  • 01-04-2025 19:24:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գյումրիի արտահերթ ընտրություններում 36,21 տոկոս քվե ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը երկու օր անց որևէ հայտարարություն չի արել:
 
Factor.am-ը այցել է ՔՊ կուսակցության գրասենյակ, բայց վերջինս այնտեղ չէր: Աշխատակիցներն ասացին` այսօր գրասենյակ չի եկել: Սարիկ Մինասյանը հեռախոսազանգերի չի պատասխանում, իսկ շտաբի խոսնակ Վովա Հակոբյանը մեզ փոխանցեց, որ մեկնաբանելու բան չունեն։ «Թող ընդդիմությունը հասկանա՝ ինչ է անում»,- ասաց Հակոբյանը:
 
Նշենք, որ հայտնի չէ «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի դիրքորոշումը. նա երեկ օրվա վերջում խախտեց լռությունը` վերահաստատելով, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, սակայն չհստակեցնելով՝ արդյոք դա նշանակում է, որ պատրաստ է աջակցել ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուին։ Անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր մյուս թեկնածուները` Ռուբեն Մխիթարյանն ու Կարեն Սիմոնյանը, երեկ հայտարարել են, որ պատրաստ են աջակցել «Հայաստանի կոմունիստական» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին, որը ընդդիմադիր թեկնածուներից առավելագույն ձայներն է ստացել:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը