Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը


Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը

  • 02-04-2025 12:21:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի դեմ առ դեմ հանդիպումը։ 
 
Դրանից առաջ Շտայնմայերը կնոջ՝ Էլկե Բյուդենբենդերի հետ այցելել է Շեհիդների պուրակ։
 
Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահն Ադրբեջան է մեկնել Հայաստանից: Այստեղ նա հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահանգն Խաչատուրյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: 
 
Նա ապրիլի 1-ին այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին դիմել է խնդրանքով՝ Բաքվում բարձրաձայնել Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ 
 
Գերմանիայի նախագահը հավաստիացրել է Հայոց Հայրապետին, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը