Ապրիլի 7-ին գրանցված արտակարգ դեպքերի ամփոփագիր


Ապրիլի 7-ին գրանցված արտակարգ դեպքերի ամփոփագիր

  • 08-04-2011 14:30:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հրդեհ «՛՛ՖԼԵՇՈՒՄ» Ապրիլի 7-ին`ժամը 12.09-ին, հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 46/3 հասցեում` ՛՛Ֆլեշ՛՛ նավթամթերային բազայի տարածքում: Հրդեհի բարդության 2-րդ կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.24-ին, մարվել`12.32-ին: Այրվել է նավթամթերային բազայի բենզալցման ստացիոնար պոմպը եւ «՛ՄԱԶ» ՛ մակնիշի 43 ՍՍ 073 պետհամարանիշի բենզատար ավտոմեքենայի լիցքավորման պոմպը եւ պոմպի խցիկը: «Փարվանան» հայտնվել է բոցերի մեջ Ապրիլի 7-ին`ժամը 18.01-ին, հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Հրազդանի կիրճում` «՛Փարվանա»՛ ռեստորանային համալիրի տարածքում: Դեպքի վայր են մեկնել ութ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հրդեհաշիջման շտաբը, երկու ավտոսանդուղք, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության 9 ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.33-ին, մարվել`19.58-ին: Այրվել է ռեստորանի երկշերտանի տանիքը (յուրաքանչյուր շերտը` 1000 քմ մակերեսով) եւ ջերմահարվել, թափվել է սրահի պլաստիկե կախովի առաստաղը` 1000 քմ մակերեսով: Տուժածներ չկան: Փրկարարները հայտնաբերել են դիակ բնակարանում Ապրիլի 7-ին`ժամը 18.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բաբաջանյան փողոցի 149 շենքի թիվ 18 բնակարանի բնակիչը դռան եւ հեռախոսազանգերին չի պատասխանում, կա կասկած, որ վերջինիս մահացել է եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, տան մեջ հայտնաբերվել է 1929թ.-ին ծնված Կատինկա Ջուլհակյանի դին, որը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին: Սննդային թունավորում Ապրիլի 7-ին`ժամը 20.46-ին,տեղեկատվություն է ստացվել, որ սննդային թունավորումով Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 1959թ.-ին ծնված Անահիտ Մխիթարյանը: Տուժածի առողջական վիճակը բավարար է:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն