ՀԱՅԱՍՏԱՆԻ 3 ՊԱՏԱՆԻ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐ ԴԱՐՁԱՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 3 ՊԱՏԱՆԻ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐ ԴԱՐՁԱՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

  • 01-07-2008 20:20:00   | Իսրայել  |  Սպորտ
ՀԱՅՖԱ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 30-ին Իսրայելի Հայֆա քաղաքում ավարտվեց միջազգային պատանեկան մրցաշար` «Ձյուդոն հանուն խաղաղության» նշանաբանով: Մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացված միջոցառմանը մասնակցեցին 10 երկրների ավելի քան 200 ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացրած 6 մարզիկներից հաղթողի կոչմանն արժանացավ Սերգեյ Հովհաննիսյանը (60 կգ, Երեւան, «Միկա» ակումբ): Նորայր Գալոյանը (+90 կգ, Վանաձոր, «Հայաստան» մարզական միություն) գրավեց 2-րդ, իսկ Դավիթ Նիկողոսյանը (50 կգ, Երեւան, «Հայաստան» մարզական միություն)` 3-րդ տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ