Թուրքական հեռուստատեսությամբ քննարկվել է «Թոռները» գիրքը
02-04-2010 17:27:00 | Թուրքիա | Հասարակություն
ՍՏԱՄԲՈՒԼ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքական
«Կանալ-24» ծրագրի վերջին թողարկումը նվիրված է եղել Ֆեթհիյե
Չեթինի եւ Այշեգյուլ Ալթնայի գրի առած «Թոռներ» գրքին: Ինչպես
տեղեկացնում է «Մարմարան», այս գիրքն էլ` Չեթինի «Մեծ մայրիկս»
գրքի նման, ներկայացնում է 1915-ի ողբերգության ընթացքում
մահմեդականություն ընդունած, թրքացած հայ կանանց այսօրվա թոռների
պատմությունները: Հաղորդման երրորդ մասնակիցը Պերքե Պաշը, որ
նույնպես հայուհու թոռ է, գիրքը կարդալուց հետո, վավերագրական
ժապավեն է նկարահանել իր մեծ մոր` Նահիտե Գափթանի մասին, որի
հայկական անունը Գեղանույշ է:
Ավելի քան մեկուկես ժամ տեւողությամբ ծրագիրը հարգանքի տուրք
էր 1915-ի զոհերին ու հայկական ծագումով իրենց մեծ մայրերին: