Անտոնիա Արսլանը պարգեւատրվել է Հայաստանի Մշակույթի<br /> նախարարության Ոսկե մեդալով<br />


Անտոնիա Արսլանը պարգեւատրվել է Հայաստանի Մշակույթի
նախարարության Ոսկե մեդալով

  • 09-03-2010 22:20:00   | Իտալիա  |  Մշակույթ
ՀՌՈՄ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայում ՀՀ դեսպանությունում մարտի 7-ին տեղի է ունեցել մեծանուն իտալահայ գրող, հայագետ, Պադովայի համալսարանի ժամանակակից իտալական գրականության պրոֆեսոր Անտոնիա Արսլանին ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգեւատրման արարողությունը, որին հաջորդել է պաշտոնական ընդունելությունը: Մեդալի հանձնման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել դեսպան Ռուբեն Կարապետյանը, ով, ներկայացնելով Ա.Արսլանի բազմամյա բեղմնավոր գործունեությունը եւ անսահման նվիրվածությունը հայ ժողովրդին, հատկապես կարեւորել է նրա մեծ ներդրումը հայ-իտալական բարեկամության գործում: Ա.Արսլանը, մեծ գոհունակությամբ եւ երախտագիտությամբ ընդունելով Ոսկե մեդալը, նշել է, որ լինելով բազմաթիվ մրցանակների դափնեկիր (Premio Campiello, Premio Stresa Di Narrativa, Pemio P.E.N., Premio Manzoni եւ այլն), առաջին անգամն է, որ արժանանում է Հայաստանի կառավարության պարգեւին: Ի թիվս այլոց միջոցառմանը ներկա էին Ա.Արսլանի «Արտույտների ագարակը» (La masseria delle allodole) վեպի հիման վրա նկարահանած համանուն ֆիլմի հեղինակներից Պաոլո Տավիանին, ինչպես նաեւ իտալահայ համայնքային կառույցների ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play