Բուխարեստի հայոց եկեղեցում կատարվել է Սումգայիթի<br /> եղերագործության զոհերի ոգեկոչման եւ հիշատակի արարողություն<br />


Բուխարեստի հայոց եկեղեցում կատարվել է Սումգայիթի
եղերագործության զոհերի ոգեկոչման եւ հիշատակի արարողություն

  • 01-03-2010 20:40:00   | Ռումինիա  |  Քաղաքական
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 28-ին Բուխարեստի հայոց եկեղեցում կատարվել է Սումգայիթի եղերագործության զոհերի ոգեկոչման եւ հիշատակի արարողություն: Ներկաներին իրենց խոսքն են ուղղել Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը, Եզրաս քահանա Բոգդանը, Ռումինիայի հայոց միության փոխնախագահ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի, Ռումինիայի հայոց միության մասնակցությամբ տեղի է ունեցել ծաղկեդնում եկեղեցու տարածքում գտնվող խաչքար-հուշարձանին:
Նոյյան տապան  -   Քաղաքական