Թբիլիսիի քաղաքապետի վկայությամբ, թբիլիսահայերի<br /> նվիրվածությունը առանձնահատուկ է դրսեւորվել քաղաքի շինարարությանը<br /> եւ բարգավաճմանը ակտիվ մասնակցությամբ<br />


Թբիլիսիի քաղաքապետի վկայությամբ, թբիլիսահայերի
նվիրվածությունը առանձնահատուկ է դրսեւորվել քաղաքի շինարարությանը
եւ բարգավաճմանը ակտիվ մասնակցությամբ

  • 02-02-2010 20:30:00   | Վրաստան  |  Հասարակություն
ԹԲԻԼԻՍԻ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրվարի 2-ին Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան հանդիպեց Վրաստանում գործող հայ մտավորականության ներկայացուցիչների հետ եւ դիտեց հայ նկարիչների եւ ֆոտոլրագրողների աշխատանքների ցուցահանդեսը: Հանդիպումը կայացավ Պետրոս Ադամյանի անվան Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, ավանդական հայկական ազգագրական մթնոլորտում` դուդուկի մեղեդու ուղեկցությամբ: Ցուցահանդեսին ներկայացված էին ժողովրդական գորգագործական արվեստի նմուշներ, փայտե աշխատանքներ եւ հնագույն իրեր: Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, ողջունելով քաղաքապետին, առանձնահատուկ նշեց, որ հայ արվեստի այս հնագույն օջախը, յուրաքանչյուր թբիլիսահայի հարազատ տունն է, որտեղ ստեղծագործող տաղանդավոր դերասանները կազմել են հայ թատրոնի պատմության փառավոր էջերը: Հայ համայնքի նախագահը հավելեց, որ թբիլիսահայ թատրոնի շուրջ համախմբված վիրահայությունը այսօր էլ այստեղ է ուղեգծում իր աշխատանքները, նախանշում Վրաստանում ազգային ինքնության պահպանությանը եւ վրաց հասարակությանը ինտեգրվելուն ուղղված աշխատանքները: Քաղաքապետ Գիգի Ուգուլավայի հայտարարությամբ, Թբիլիսիի հազվագյուտ հատկությունն է իր բնակիչների անկեղծ նվիրվածությունը այս քաղաքին: Թբիլիսիի հայ ազգաբնակչության մոտ այդ նվիրվածությունը եւ սերը առանձնահատուկ են դրսեւորվել քաղաքի շինարարությանը եւ բարգավաճմանը ակտիվ մասնակցությամբ: Նա հայ նկարչի կտավում պատկերված Թբիլիսին համարեց բազմազգ Թբիլիսիի ապագայի իսկական մոդել: Քաղաքապետը խոստացավ ավելի հաճախակի դարձնել նման հանդիպումները եւ աջակցել հայ հասարակությանը: Սուսաննա Խաչատրյան, Թբիլիսի, հատուկ «Հայերն Այսօր»_ի համար
Նոյյան տապան  -   Հասարակություն