Օբաման ուզում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ<br />


Օբաման ուզում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ

  • 08-12-2008 15:30:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման կոչ է արել վերագնահատել ամերիկա-ռուսական հարաբերությունները` միաժամանակ կշտամբելով Ռուսաստանին Վրաստանի եւ հարեւան այլ երկրների հանդեպ «ագրեսիվ քաղաքականության» համար: «Ես կարծում եմ, որ մեզ համար կարեւոր կլինի ամերիկա-ռուսական հարաբերությունների վերականգնումը»,- ասել է Օբաման NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: Ամերիկացի նորընտիր նախագահը միեւնույն ժամանակ ասել է, որ արագ տնտեսական աճը եւ հարուստ էներգետիկական պաշարները Ռուսաստանին դարձրել են «շատ ինքնավստահ»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play