ԱՄՆ-ՈՒՄ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻ 44-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ<br />


ԱՄՆ-ՈՒՄ ԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻ 44-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ

  • 04-11-2008 14:42:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միացյալ Նահանգներում այսօր անցկացվում են համընդհանուր ընտրություններ, որոնց արդյունքում հայտնի կդառնա երկրի հերթական` 44-րդ նախագահը: Դրանից բացի, պետք է ամբողջությամբ փոխվի ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կազմը եւ մեկ երրորդով` Սենատի կազմը: Կընտրվեն նաեւ 50 նահանգներից 11-ի նահանգապետներ: Սպիտակ տան համար պայքարին մասնակցում են երկու սենատորներ` 47-ամյա դեմոկրատ Բարաք Օբաման եւ 72-ամյա հանրապետական Ջոն Մակքեյնը: Հասարակական կարծիքի հարցումների տվյալներով, ընտրողների մեծամասնության աջակցությունն է վայելում Օբաման` մոտավորապես 9 տոկոսով առաջ անցնելով մրցակցից: Շատ քաղաքագետների կարծիքով, դա պատկառելի տարբերություն է, եւ Օբաման «չափազանց մոտիկ» է այն բանին, որպեսզի ութ տարի անց դեմոկրատներին վերադարձնի նախագահական աթոռը: 2008 թ. նախագահական արշավի հատկանշական առանձնահատկությունը ամերիկացիների ակտիվ մասնակցությունն է ընտրություններին: Սպասվում է, որ ընտրատեղամասեր կգնան մոտ 160 մլն ընտրողներ, այդ թվում` աֆրոամերիկացիների մոտ 70 տոկոսը, ինչը կարող է դառնալ սեւամորթ քաղաքացիների ամենազանգվածային մասնակցությունը սկսած 1968 թվականից:
Նոյյան տապան  -   Միջազգային