«Արեւածաղիկը» հայտարարել է պատանի լրագրողների մրցույթ


«Արեւածաղիկը» հայտարարել է պատանի լրագրողների մրցույթ

  • 31-03-2011 12:54:24   | Հայաստան  |  Հայտարարություններ
«Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը հայտարարում է մրցույթ: Դրան կարող են մասնակցել մինչեւ 16 տարեկան այն դպրոցականները, ովքեր սիրում են գրել, հետաքրքրվում են լրագրությամբ եւ կցանկանային դառնալ «Արեւածաղիկ» ամսաթերթի ստեղծողներից մեկը: Պատանի լրագրողների խումբն ընտրվելու է մրցույթով, որը կանցկացվի երկու փուլով: Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար պետք է ներկայացնել հետեւյալ թեմաներից որեւէ մեկով գրված ստեղծագործություն. 1. Ու երկնքում կշողա արեւը 2. Նամակ անծանոթ բարեկամիս 3. Ամենահայը Աշխատանքները խմբագրություն պետք է ներկայացվեն մինչեւ 2011 թ. մայիսի 2-ը: Մրցույթի երկրորդ փուլը կանցկացվի ամսաթերթի խմբագրությունում` տեղում հանձնարարված թեմաներով: Ընտրված խմբի համար «Արեւածաղկի» խմբագրությունը կկազմակերպի լրագրության անվճար դասընթացներ: Դրանք հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները կստանան ավարտական վկայական եւ կընդգրկվեն ամսաթերթի ստեղծագործական կազմում: Պատանիները կմասնակցեն նաեւ լուսանկարչության, ռեժիսորական եւ օպերատորական վարպետության դասընթացներին, որոնք կկազմակերպվեն զուգահեռ: Հասցեն` Կորյունի 19ա, 2-րդ հարկ, «Հույսի կամուրջ» ՀԿ, հեռ.` 56-01-43, էլ.փոստ` sunflower@inclusion.am
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play