ԿԺԴՀ-Ն ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ ԻՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՄՆ-Ի ՑԱՆԿԱՑԱԾ<br /> ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ<br />


ԿԺԴՀ-Ն ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ ԻՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՄՆ-Ի ՑԱՆԿԱՑԱԾ
ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ

  • 08-09-2008 15:45:00   | Կորեայի Հանր.  |  Միջազգային
ՓՀԵՆՅԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԿԺԴՀ-ն կործանիչ հարվածով կպատասխանի ժողովրդական հանրապետության ինքնիշխանության եւ նրա ազգային շահերի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ոտնձգության փորձի: Այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի նախագահ Կիմ Չեն Իրը հանրապետության հռչակման 60-ամյակին նվիրված հանդիսավոր ժողովում: ԿԺԴՀ-ի վարչապետն ընդգծել է, որ «ներկա պահին իրադրությունը Կորեական թերակղզում շարունակում է լարված մնալ ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի եւ իր մանկլավիկների թշնամական քաղաքականության պատճառով»: «Նրանց գործողություններին, որ ուղղված են խեղդելու ժողովրդական հանրապետությունը, զգոն հետեւում են մեր բանակն ու ժողովուրդը»,- հայտարարել է Կիմ Չեն Իրը:
Նոյյան տապան  -   Միջազգային