ԻՏՁՄ-ն հայտարարում է ,Ական փնտրող ռոբոտե մրցույթի գրանցում


ԻՏՁՄ-ն հայտարարում է ,Ական փնտրող ռոբոտե մրցույթի գրանցում

  • 30-03-2011 15:54:09   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության շրջանակներում հայտարարում է ,Ական փնտրող ռոբոտե մրցույթի գրանցումը, որն իրականցվում է www.digitec.am կայքում մինչեւ ս.թ. ապրիլի 15-ը: Մրցույթի ընթացքում ռոբոտի խնդիրն է հողածածկ տեղանքում գտնել թաղված ականները, որոնց վերին մասը գտնվում է դաշտի մակերեւույթի տակ 1-3սմ խորությամբ: Ռոբոտը պետք է խուզարկի տարածքը, նշի ականների դիրքերը, ստեղծի հետազոտվող տարածքի էլեկտրոնային քարտեզը եւ այն ուղարկի սերվերին: Մինչ եզրափակիչ փուլը տեղի կունենան մեխանիկայի եւ կոնստրուկցիայի, Էլեկտրոնիկայի, ռոբոտի ծրագրի նախնական մրցույթներ, որից հետո թիմերն ամբողջությամբ պատրաստ ռոբոտին կներկայացնեն ժյուրիին եւ հնարավորություն կունենան մասնակցել մրցույթի եզրափակիչ փուլին: ,Ական փնտրող ռոբոտե մրցույթի մասնակից թիմերը լրացուցիչ աջակցություն կստանան ,Անօդաչու թռչող սարքերե մրցույթի ընթացքում: ԱրմՌոբոտիքսի գլխավոր հովանավորն է ,ՎիվաՍել-ՄՏՍե ընկերությունը, իսկ տեխնիկական հովանավորը` ,Հուրնեթե ընկերությունը: Առաջնությունն անց է կացվում ՀՀ Պաշտպանության նախարարության աջակցությամբ: ,Այժմ մենք համագործակցում ենք Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության հետ` հանուն ռոբոտաշինության զարգացման: Արդյունաբերության ճյուղերը, ինչպիսին ռոբոտաշինությունն է, պետք է խրախուսվեն հատկապես երիտասարդների շրջանում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետեւողական է մեր երկրի միջազգային վարկանիշը բարձր պահող նախաձեռնություններին աջակցելու գործումե,- նշում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ԱրմՌոբոտիքսի ժյուրիի անդամներն են ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, իրանական ,Հուրնեթե ընկերության տնօրեն Արթին Բարսեղյանը, ՀՊՃՀ /Պոլիտեխնիկ/ պրոռեկտոր Միքայել Հարությունյանը, ՀՊՃՀ մեքենաշինության ավտոմատացման եւ համալիր մեքենայացման ամբիոնի վարիչ Ստեփան Քրիստափորյանը, ,Քեմբրիգե ընկերության տնօրեն Պատվական Հախինյանը, Ռադիոտեխնիկայի եւ Կապի ինստիտուտի ներկայացուցիչ Տիգրան Զաքարյանը, ,Նեյշնլ Ինսթրումենթսե ընկերության աշխատակից Մանուկ Շեմշյանը, ,ԷյԲիԲիե ընկերության տնօրեն Փայլակ Ղուկասյանը, ,Ֆեստոե ընկերության տնօրեն Արմեն Գյոքչյանը եւ ,Փուլե ընկերության տնօրեն Հրաչյա Մակարյանը: ԱրմՌոբոտիքսի մասին 2008թ. սկսած Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթները: Միջոցառումն իրենից ներկայացնում է մրցույթ, որի ընթացքում թիմերը մրցում են իրենց կողմից նախագծված եւ պատրաստված ռոբոտներով: Աաջնության շրջանակներում կազմակերպվել են ,Գծին հետեւող ռոբոտե, ,Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտե, ,Ական փնտրող ռոբոտե մրցույթները: Առաջնության նպատակն է Հայաստանում վերականգնել եւ զարգացնել ռոբոտաշինությունը, մասնավորապես մրցույթների միջոցով ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների եւ դրանց հետ կապված բիզնես ոլորտներում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play