ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԳԵՆՏԻՆԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ԷԴՈՒԱՐԴՈ<br /> ԷՌՆԵԿՅԱՆԻՆ <br />


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԳԵՆՏԻՆԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ԷԴՈՒԱՐԴՈ
ԷՌՆԵԿՅԱՆԻՆ

  • 04-06-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հունիսի 4-ի հանդիպմանը արգենտինահայ հայտնի գործարար, «American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը ներկայացրել է տարբեր ոլորտներում իրենց կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը: Նա հատկապես կարեւորել եւ հեռանկարային է համարել գյուղատնտեսության բնագավառը, որտեղ իրենք մեծ ջանքեր ու միջոցներ են ներդնում: Գործարարը նաեւ տեղեկացրել է, որ արդեն ընթացքի մեջ է Երեւանի կենտրոնի կառուցապատման լայնածավալ ծրագիրը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից, Ս.Սարգսյանն ասել է. «Ձեր գործերի հաջողությունն ընդհանուր հաջողության բաղկացուցիչ մի մասն է: Եթե մենք նորմալ արդյունքներ ունենանք տնտեսության մեջ, կկարողանանք ավելի մեծ միջոցներ հատկացնել սոցիալական խնդիրների լուծմանը, մեր անվտանգության ամրապնդմանը»:
Նոյյան տապան  -   Տնտեսություն