2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ<br /> Է 4,2%-ՈՎ, ԻՍԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ` 11,2%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ
Է 4,2%-ՈՎ, ԻՍԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ` 11,2%-ՈՎ

  • 03-06-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում առեւտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 397 մլրդ 874,4 մլն դրամ կամ մոտ 1 մլրդ 905 մլն 429 հազ. ԱՄՆ դոլար, ինչը 2007թ.-ի համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 4,2%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի հունվար-ապրիլին մանրածախ առեւտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 253 մլրդ 592,1 մլն դրամ, ինչը 2007թ.-ի համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 3,5%-ով : 2008թ.-ի հունվար-ապրիլին ծառայությունների ծավալը, ընթացիկ գներով, կազմել է 171 մլրդ 740,8 մլն դրամ, ինչը 2007թ.-ի համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 11,2%-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն