2008 Թ.-Ի ԱՊՐԻԼԻՆ 2007Թ.-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ<br /> ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓՈԽԱՐԺԵՔԸ 1,7%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ԱՊՐԻԼԻՆ 2007Թ.-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ
ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓՈԽԱՐԺԵՔԸ 1,7%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 14-05-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի ապրիլին մարտի համեմատ Հայաստանի սպառողական եւ արժութային շուկաներում արձանագրվել է գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 1,1% եւ 0,2% հավելաճ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի ապրիլին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գների եւ հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է, համապատասխանաբար, 6% եւ 1,7%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների 2,1% հավելաճին զուգընթաց հանրապետությունում գրանցվել է հաշվարկային փոխարժեքի 0,4% նվազում: 2008թ.-ի ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 309,14 դրամ, ինչը 14,9%-ով ցածր է նախորդ տարվա ապրիլի համապատասխան ցուցանիշից (363,33 դրամ):
Նոյյան տապան  -   Տնտեսություն