Հայաստանում եւ Սփյուռքում փնտրվում են նանսենյան անձնագիր ունեցողներն ու նրանց ժառանգները


Հայաստանում եւ Սփյուռքում փնտրվում են նանսենյան անձնագիր ունեցողներն ու նրանց ժառանգները

  • 28-03-2011 18:07:17   | Հայաստան  |  Հայտարարություններ
2011 թվականին լրանում է նորվեգացի հետախույզ, գիտնական, դիվանագետ եւ ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակը, որի կապակցությամբ ողջ տարվա ընթացքում նախատեսված է մի շարք միջոցառումների կազմակերպում: Հոբելյանական միջոցառումների ծրագրում ներառված է Հայաստանի Հանրապետությունում եւ Սփյուռքում նանսենյան անձնագիր ունեցողների եւ նրանց ժառանգների մասին տվյալների բազայի ստեղծումը (անձնագրերը կամ նրանց պատճենները, լուսանկարներ, փաստաթղթեր, նյութեր, որոնք կառնչվեն անձնագրերին, նրանց տերերին, գրքեր, հուշագրություններ եւ այլն): Խնդրում ենք նմանատիպ տեղեկությունների տիրապետող անձանց զանգահարել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչություն` հետեւյալ հեռախոսահամարով +(37410)58-56-01(117) կամ գրություն ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեներով` allarmenian@mindiaspora.am, ministry@mindiaspora.am: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչություն
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play