ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ 10-ՐԴ ԿԱՐԳԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ<br />


ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ 10-ՐԴ ԿԱՐԳԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ

  • 07-05-2008 21:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԳՅՈՒՄՐԻ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 6-ին Գյումրիում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որը կազմակերպել էին ՀՀ շախմատի ֆեդերացիան եւ շախմատի հանրապետական ակադեմիան: Մրցումներին մասնակցեցին Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Հայաստանի շախմատիստները: 11 հնարավորից 9 միավոր վաստակեց եւ միանձնյա հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Արման Փաշիկյանը (Երեւան): 2-3-րդ տեղերը 7-ական միավորով համապատասխանաբար զբաղեցրին Գեորգի Բագատուրիան եւ Թամազ Գելաշվիլին (2-ն էլ Թբիլիսի): Մրցաշարը 10-րդ կարգի էր: Անցկացվեց 1-ին անգամ եւ կդառնա ավանդական: Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ առաջիկայում կանցկացվեն եւս 2 միջազգային մրցաշարեր Ջերմուկում (հունիսի 26-ից հուլիսի 6-ը) եւ Մարտունիում (հուլիսի 10-20-ին):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play