ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ 6-ՐԴ<br /> ՓՈՒԼՈՒՄ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ<br />


ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ 6-ՐԴ
ՓՈՒԼՈՒՄ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ

  • 11-04-2008 18:45:00   | Իսպանիա  |  Սպորտ
ՄԵՐԻԴԱ, 11 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Մերիդա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային փառատոնում կայացան 6-րդ փուլի հանդիպումները: Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Գրանդա Սունիգայի (Պերու) հետ եւ 4 միավորով 2-3-րդ տեղն է բաժանում Ջան Պենսյանի (Չինաստան) հետ: Մրցաշարային աղյուսակը 5 միավորով շարունակում է գլխավորել Մայքլ Ադամսը (Անգլիա):
Նոյյան տապան  -   Սպորտ