,ՎՏԲ-Հայաստան Բանկե-ը 300 հազարական դրամ շնորհեց իր հաճախորդներին


,ՎՏԲ-Հայաստան Բանկե-ը 300 հազարական դրամ շնորհեց իր հաճախորդներին

  • 25-03-2011 14:21:31   | Հայաստան  |  Հասարակություն
2008թ.-ից սկսած ,Հայջրմուղկոյուղիե ընկերությունը իր ծառայություններից բարեխղճորեն օգտվողների միջեւ անց է կացնում նախադեպը չունեցող ակցիա ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ, որը հանդիսանում է ակցիայի գլխավոր հովանավորը եւ ընկերության գլխավոր գործընկեր բանկը` Հայաստանի մարզերում ջրի օգտագործման դիմաց գանձվող վճարների հավաքագրման ասպարեզում: 2011թ. փետրվարի 11-ին Հայկական երկրորդ հեռուստալիքի ուղիղ եթերում անց կացված խոշոր դրամական մրցանակների հերթական վիճակահանության արդյունքում հաղթող ճանաչվեցին 6 քաղաքացի` Ֆիրուզա Քոչարյան (ք. Չարենցավան), Ամալյա Մկրտչյան (ք. Գորիս), Արմեն Մեժլումյան (ք. Աշտարակ), Յուրիկ Հովհաննիսյան (ք. Արթիկ), Շարա Մելքոնյան (ք. Չարենցավան) եւ Սոսիկ Ոսկանյան (ք. Կապան): Հատկանշական է, որ ակցիան անց է կացվում չորս ամիսը մեկ անգամ, եւ յուրաքանչյուր խաղարկության ընթացքում որոշվում են 4 մրցանակակիրներ (յուրաքանչյուր շրջանից մեկական բաժանորդ, բացառությամբ ք.Երեւանը): Սակայն ինչպես եւ նախորդ երկու հեռուստավիճակահանությունների ժամանակ SAUR ֆրանսիական ընկերությունը իր կողմից ընտրեց եւս երկու հաղթողների: Վիճակահանության 6 մրցանակակիրներից յուրաքանչյուրը ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից ստանում են 300 հազարական դրամ եւ VISA վճարային քարտ: Պարգեւատրման հերթական արարողությունը տեղի ունեցավ մարտի 25-ին ՎՏԲ-Հայաստան բանկի գլխամասի խորհրդակցությունների դահլիճում: ՎՏԲ-Հայաստան բանկի, Հայջրմուղկոյուղու ղեկավարների եւ ԶԼՄ-ների մասնակցությամբ անցկացվող միջոցառման ընթացքում ,Հայջրմուղկոյուղիե ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը եւ ,ՎՏԲ Հայաստան բանկե ՓԲԸ Գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը ջերմորեն ողջունեցին ու շնորհավորեցին մրցանակակիրներին եւ նշեցին, որ բաժանորդների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների բարեխղճորեն կատարումը նպաստել է Հայաստանի մարզերում ջրի համար գանձվող վճարների հավաքագրման նշանակալի աճին: ,ՎՏԲ-Հայաստան բանկե ՓԲԸ Գլխավոր տնօրեն,տնօրինության նախագահ Վ.Օվսյաննիկով` ,Մեզ համար շատ հաճելի է, որ մեր Բանկի խոշոր կորպորատիվ հաճախորդներից եւ գործընկերներից մեկի ,Հայջրմուղկոյուղիե ընկերության հետ այս համատեղ ակցիան կրում է շարունակական բնույթ: Բանկի համար մեծ պատիվ է մասնակցել նմանատիպ ակցիային, առավել եւս, որ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերի լայնածավալ ցանցը նպաստում է երկրում կոմունալ վճարումների հավաքագրման գործընթացի որակի բարձրացմանըե: Իր հերթին ,Հայջրմուղկոյուղիե ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենն իր խորին երախտագիտությունը հայտնեց ՎՏԲ-Հայաստան բանկին եւ նրա ղեկավարին, նշելով`- ,Դիմելով ներկա գտնվողներին ես ուզում եմ եւս մեկ անգամ կոչ անել մեր երկրի բնակչությանը ջրի օգտագործման դիմաց վճարումները կատարել ժամանակին եւ բանկերի միջոցով, քանզի դա առավել հարմար է, արագ եւ հուսալի: Շնորհավորում եմ հաղթողներին եւ մաղթում նման հաջողություն Հայաստնաի յուրաքանչյուր բնակչին:ե ,ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժին 25 մարտի 2011թ.
Նոյյան տապան  -   Հասարակություն