2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄՍՎԱ ՀԱՄԵՄԱՏ<br /> ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 85,9%-ՈՎ, ԻՍԿ<br /> ՆՊԱՍՏՆԵՐԻՆԸ` 37,1%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄՍՎԱ ՀԱՄԵՄԱՏ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 85,9%-ՈՎ, ԻՍԿ
ՆՊԱՍՏՆԵՐԻՆԸ` 37,1%-ՈՎ

  • 11-03-2008 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվարին ՀՀ պետբյուջեի ծախսերի 51,2%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, որոնք կազմել են 16,5 մլրդ դրամ (մոտ 53,8 մլն ԱՄՆ դոլար) կամ եռամսյակային ծրագրի 32%-ը: Մասնավորապես, 13,1 մլրդ դրամ է տրամադրվել կենսաթոշակներին, 3,4 մլրդ դրամ` նպաստներին: 2007թ.-ի հունվարի համեմատ կենսաթոշակների ֆինանսավորման ծավալն աճել է 85,9%-ով, իսկ նպաստներինը` 37,1%-ով: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայության տվյալներով, 2008թ.-ի հունվարին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ծախսերը կազմել են 886,6 մլն դրամ, որից 1,7 մլրդ դրամ կազմել են ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, իսկ 2,6 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը: 2007թ.-ի հունվարի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 24,5%-ով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը` 34,7%-ով: 2008թ.-ի հունվարի ընթացքում ՀՀ պետբյուջեն (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող վարկային ծրագրերի գծով միջոցների ներհոսքի) կատարվել է 15,2 մլրդ դրամ հավելուրդով: Ընդ որում, հավելուրդը ներքին աղբյուրներից ֆիանանսավորվել է 12,9 մլրդ դրամի, իսկ արտաքին աղբյուրներից` 2,3 մլրդ դրամի չափով: Նախորդ տարվա հունվարի համեմատ պետական բյուջեի հավելուրդը նվազել է 34%-ով, ընդ որում, ներքին աղբյուրներից ձեւավորված հավելուրդը նվազել է 39,7%-ով, արտաքին աղբյուրներից` ավելացել 44,7%-ով: Հավելուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում 4,2 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցներից (արժեթղթերից) զուտ մուտքերը: Շուրջ 8,7 մլրդ դրամով ավելացել են ազատ բյուջետային միջոցները: 2008թ.-ի հունվարին ՀՀ պետբյուջեից վարկավորումը կազմել է 1,8 մլրդ դրամ, որը տրամադրվել է ԼՂՀ-ին: Այն 25,4%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Արտաքին պարտավորությունների մարմանը 2008թ.-ի հունվարին ուղղվել է 474,8 մլն դրամ, որը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն