ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 5 ԵՐԵԽԱ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 5 ԵՐԵԽԱ

  • 20-10-2008 19:20:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի Կուդուզ նահանգում մահապարտ ահաբեկչի հարձակման հետեւանքով զոհվել է յոթ մարդ: Այս ամսին հաղորդել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը: Ինչպես պարզվել է, ռումբի պայթյունի հետեւանքով զոհվել են միջազգային կոալիցիայի երկու զինծառայող եւ հինգ երեխա: Եվս երկու մարդ վիրավորվել է: Ըստ Կունդուզի նահանգապետ Մոհամմադ Օմարի, զոհված զինվորականները Գերմանիայի քաղաքացիներ են:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play