ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2008Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ<br /> ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԹԻՎԸ 6%-ՈՎ ՆՎԱԶԵԼ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2008Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ
ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԹԻՎԸ 6%-ՈՎ ՆՎԱԶԵԼ Է

  • 17-10-2008 14:08:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին արձանագրվել են անհատական բնակելի տների 4 421 առուվաճառքի գործարքներ, այդ թվում 997-ը` Երեւանում: Ինչպես հոկտեմբերի 17-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը, 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների թիվը նվազել է 6%-ով, ընդ որում Երեւանում` 2,8%-ով, իսկ մյուս մարզերում` 6,9%-ով: Մ.Վարդանյանը նշեց նաեւ, 2008թ.-ի առաջին 9-ը ամիսներին Երեւանում անհատական բնակելի տների շինության 1 քմ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 19,9%-ով, իսկ հանրապետության մյուս քաղաքներում` 34,7 %-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play