2008Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ<br /> ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՄՈՒՏՔԵՐԸ 10,5%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ, ԻՍԿ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ<br /> ԳԾՈՎ ՄՈՒՏՔԵՐԸ` 29,9%-ՈՎ ՆՎԱԶԵԼ<br />


2008Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ
ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՄՈՒՏՔԵՐԸ 10,5%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ, ԻՍԿ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ
ԳԾՈՎ ՄՈՒՏՔԵՐԸ` 29,9%-ՈՎ ՆՎԱԶԵԼ

  • 06-10-2008 20:22:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-օգաստոսին գործունեության առանձին տեսակներից ՀՀ պետբյուջե մուտքագրված հաստատագրված վճարները կազմել են շուրջ 12,7 մլրդ դրամ (ավելի քան 42,3 մլն ԱՄՆ դոլար)` 10,5%-ով կամ 1,2 մլրդ դրամով գերազանցելով 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է տրանսպորտային միջոցների գազալցման, առեւտրի իրականացման վայր կազմակերպելու, խաղատների գործունեության, հանրային սննդի ոլորտներում գործունեության կազմակերպումից, ինչպես նաեւ առեւտրի իրականացման վայրից դուրս գտնվող խանութների, կրպակների եւ այլ վաճառատեղերի միջոցով առեւտրային գործունեության սուբյեկտներից ստացված մուտքերի աճով: Միաժամանակ նվազել են տրանսպորտային գործունեության եւ վիճակախաղերի կազմակերպման համար գանձված գումարները: Ըստ ՀՀ ֆինանսների Նախարարության լրատվական ծառայության, 2008թ.-ի առաջին ութ ամիսներին ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 4,3 մլրդ դրամ պարզեցված հարկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրա ծավալը նվազել է 29,9%-ով կամ 1,8 մլրդ դրամով` պայմանավորված «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով: Դրանց համաձայն, 2008թ.-ի հունվարի 1-ից կրճատվել են պարզեցված հարկով հարկվող գործունեության տեսակները, ինչպես նաեւ նախատեսվել են սահմանափակումներ առեւտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար: Բնօգտագործման եւ բնապահպանական վճարներից պետբյուջեի մուտքերը այս տարվա հունվար-օգոստոսին կազմել են ավելի քան 6,9 մլրդ դրամ` 27,6%-ով կամ 1,5 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է օգտակար հանածոների արդյունահանման համար գանձված վճարների, ինչպես նաեւ այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից ՀՀ օդային ավազան վնասակար նյութեր արտահանելու եւ շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձված բնապահպանական վճարների ավելացմամբ: Միաժամանակ, նվազել են ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետման համար գանձված գումարները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play