ՀԱՅԱՍՏԱՆԻ 3 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՆՉԵՎ 20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ<br /> ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 3 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻՆՉԵՎ 20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 31-07-2008 17:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 3-ին Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում կմեկնարկի մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն 58 երկրների 189 պատվիրակներ: Տղաների մրցումներում Հայաստանը կներկայացնեն միջազգային վարպետներ Հրանտ Մելքումյանը եւ Դավիթ Քալաշյանը: Իսկ աղջիկների պայքարին կմասնակցի Վարդուհի Քալաշյանը, նաեւ ամերիկաբնակ ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւիկ Աբրահամյանը: Մրցակարգը շվեյցարական է եւ բաղկացած է 13 փուլից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play