ՈՒԵՖԱ-Ի ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԻ<br /> ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ<br />


ՈՒԵՖԱ-Ի ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԻ
ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

  • 02-07-2008 14:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 1-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում կայացան 2008-2009թթ.-ի չեմպիոնների լիգայի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթների խաղարկությունների որակավորման փուլերի վիճակահանությունները: Չեմպիոնների լիգայի պայքարի մեկնարկում Հայաստանի «Փյունիկը» Լառնակայում հուլիսի 15-ին կամ 16-ին կմրցի Կիպրոսի «Անորտոսիսի» հետ: Պատասխան խաղը Երեւանում կանցկացվի հուլիսի 22-ին կամ 23-ին: ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության մեկնարկում հուլիսի 17-ին Հայաստանի «Բանանցը» Զալցբուրգում կխաղա Ավստրիայի «Ռեդ բուլի» հետ: Նույն օրը «Արարատը» Շվեյցարիայի Բենլինզոնա քաղաքի համանուն թիմին կընդունի Երեւանում: Պատասխան հանդիպումները նշանակված են հուլիսի 31-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play