ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԲԱՑՕԹՅԱ<br /> ՀԱՄԵՐԳՆԵՐ` ԵՐԵԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ<br />


ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԲԱՑՕԹՅԱ
ՀԱՄԵՐԳՆԵՐ` ԵՐԵԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

  • 20-06-2008 18:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի մշակույթի նախարար Ժակ Լանգի նախաձեռնությամբ 26 տարի առաջ հունիսի 21-ին հիմնադրված եւ ավանդական դարձած Երաժշտության տոնն արդեն երկրորդ անգամ նշվում է նաեւ Հայաստանում: Աշխարհի 5 մայրցամաքներում` 110 երկրների 340 քաղաքներում ամեն տարի հունիսի 21-ին մեկտեղվում են տարբեր ժանրերի եւ ուղղությունների պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ երաժիշտներն ու երգիչները: Ինչպես հունիսի 21-ին մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, այդ օրը Երեւանի կենտրոնի տարբեր հատվածներում` Հյուսիսային պողոտայում, «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, «Շարլ Ազնավուր» հրապարակում, Կոմիտասի արձանի մոտակայքում, Ֆրանսիական ռեստորանում կանցկացվեն բացօթյա անվճար ջազային, դասական, ազգագրական, ռոք ժանրերի համերգներ: Տիկին Պողոսյանը նշեց նաեւ, որ հաջորդ տարի հրաշալի այս տոնը կանցկացվի նաեւ Հայաստանի մարզերում: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆը համոզմունք հայտնեց, որ երաժշտության այս գեղեցիկ տոնը Հայաստանում կդառանա ավանդական, մանավանդ, որ այս երկրում կան բազմաթիվ փայլուն երաժիշտներ: Դեսպան Սմեսոֆի խոսքերով, բոլոր երաժիշտներն այդ օրը հանդես են գալիս անվճար:
Նոյյան տապան  -   Մշակույթ