ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԱԷԿ-ՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԱՃԻ 60%-ՈՎ<br />


ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԱԷԿ-ՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԱՃԻ 60%-ՈՎ

  • 20-06-2008 14:30:00   | Կորեա  |  Միջազգային
ՍԵՈՒԼ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ 2030 թվականը ատոմակայանները կդառնան էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը: 2030 թվականին ԱԷԿ-ների թիվն աշխարհում կմեծանա 60%-ով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ֆինմարկետը», Հարավային Կորեայում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավարի տեղակալ Յուրի Սոկոլովը: Այսօրվա դրությամբ աշխարհում գործում են մոտ 440 ատոմային էլեկտրակայաններ, որոնք կենտրոնացած են աշխարհի 30 երկրներում: 103 ԱԷԿ գտնվում են ԱՄՆ-ում, 59-ը` Ֆրանսիայում, 55-ը` Ճապոնիայում եւ 31-ը` Ռուսաստանում: Ներկայումս կառուցվում են եւս 30 ռեակտորներ: Դրանց մեծ մասը` զարգացող պետություններում:
Նոյյան տապան  -   Միջազգային