ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԵԼ ԵՆ «ԹԱԼԻԲԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ<br /> ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԵԼ ԵՆ «ԹԱԼԻԲԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ
ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐ

  • 19-06-2008 18:30:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի Ղանդահար նահանգում ոչնչացվել են «Թալիբան» շարժման հարյուրավոր գրոհայիններ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը, հայտարարել են աֆղանական իշխանությունները: Նշվում է, որ աֆղանական զորքերի եւ ՆԱՏՕ-ի ուժերի համատեղ գործողության ընթացքում Ղանդահար քաղաքի արվարձանները ամբողջությամբ մաքրվել են թալիբներից:
Նոյյան տապան  -   Միջազգային