ՆԵՊԱԼԻ ԳԱՀԸՆԿԵՑ ԹԱԳԱՎՈՐԸ ԸՆԴՄԻՇՏ ԼՔԵԼ Է ՊԱԼԱՏԸ<br />


ՆԵՊԱԼԻ ԳԱՀԸՆԿԵՑ ԹԱԳԱՎՈՐԸ ԸՆԴՄԻՇՏ ԼՔԵԼ Է ՊԱԼԱՏԸ

  • 12-06-2008 16:11:00   |   |  Միջազգային
ԿԱՏՄԱՆԴՈՒ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նեպալի գահընկեց միապետ Գյանենդրա Շահը թագավորական իշխանության խորհրդանշանները` թագը եւ գայիսոնը, հանձնել է երկրի կառավարությանը եւ ընդմիշտ մեկնել Նարայանհիտի պալատից, որը ազգայնացնելուց հետո որոշել են վերափոխել թանգարանի, հաղորդում են նեպալյան ԶԼՄ-ները: Ապրիլին ընտրված Նեպալի Սահմանադիր ժողովի մայիսի 28-ի պատմական նիստը վերացրեց 240 տարի գոյատեւած միապետությունը` երկիրը հռչակելով դաշնային հանրապետություն: Գյանենդրային այն ժամանակ 15 օր հատկացրին պալատից դուրս գալու համար: Սեւ լիմուզինով նախկին թագավորը մեկնել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի արվարձան Նահարջունայի թագավորական նստավայր: Նստավայրը եւս ազգայնացված է, բայց Գյանենդրային թույլատրել են ապրել քոթեջներից մեկում, քանի դեռ նա իր համար մշտական տուն չի գտել: Նախկին ինքնակալի անվտանգությունը ապահովելու են 50 զինված ոստիկաններ եւ 25 զինծառայողներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play