ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ<br /> ԱՂՅՈՒՍԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏԸ»<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ
ԱՂՅՈՒՍԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏԸ»

  • 12-06-2008 13:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 12-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի «Սթար» առաջնության 10-րդ փուլի հանդիպումները: «Բանանցը» 3:0 հաշվով հաղթեց «Արարատին», «Միկան» 2:1 հաշվով` «Գանձասարին», «Կիլիկիան» սեփական հարկի տակ պարտվեց «Ուլիսին»` 0:3, իսկ «Շիրակը» «Փյունիկին»` 0:1 հաշվով: Առաջնության մրցաշարային աղյուսակը 21 միավորով գլխավորում է Երեւանի «Արարատը»: Աշտարակի «Միկան» 19 միավորով 2-րդ տեղում է: Առաջատար եռյակը 16 միավորով եզրափակում է Երեւանի «Փյունիկը»:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play