ԵԹՈՎՊԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ<br />


ԵԹՈՎՊԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ

  • 26-05-2008 19:30:00   | Եթովպիա  |  Միջազգային
ԱԴԴԻՍ-ԱԲԵԲԱ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եթովպիայի նախկին առաջնորդ Մենգիստու Հայլե Մարիամը ցեղասպանության մեղադրանքով հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի: Նման դատավճիռ է կայացվել նախկին վարչակարգի եւս 18 գործիչների նկատմամբ: 2007թ. Եթովպիայի նախկին առաջնորդը դատապարտվել էր ցմահ բանտարկության, սակայն այդ վճիռը բողոքարկվել էր հանրապետության դատախազի կողմից, եւ այժմ գերագույն դատարանը նոր որոշում է կայացրել: Մենգիստու Հայլե Մարիամը մեղավոր է ճանաչվել ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների մեջ: Դատավարությունը տեղի էր ունենում հեռակա, քանի որ 1991թ. հեղաշրջումից հետո Եթովպիայի նախկին առաջնորդն ապրում է Զիմբաբվեում, որի իշխանությունները հրաժարվում են հանձնել նրան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play