ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԽՈՍՆԱԿԸ ՀՈՐԴՈՐԵԼ Է ԿՐՃԱՏԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ<br /> ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ<br />


ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԽՈՍՆԱԿԸ ՀՈՐԴՈՐԵԼ Է ԿՐՃԱՏԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ
ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ

  • 14-04-2008 19:15:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Եդինայա Ռոսիա»-ի առաջնորդ, ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը արտահայտվել է Ռուսաստանում չինովնիկների թվի նվազեցման օգտին: Ըստ նրա, չինովնիկների թվի աճը արգելակում է ժողովրդավարության զարգացումը երկրում: «Միայն 1995-ից սկսած մինչեւ 2007 թվականը չինովնիկների թվաքանակը 1 միլիոնից աճել է մինչեւ 1,5 միլիոն մարդու»,- նկատել է Բորիս Գրիզլովը: Չինովնիկների բանակի այդ աճը համարելով «վտանգավոր», Բորիս Գրիզլովը կոչ է արել պետությանը նման ձեւով չլուծել զբաղվածության խնդիրները երկրում, քանի որ դա սոսկ հավելյալ պայմաններ կստեղծի կոռուպցիայի համար: «Ժողովրդավարության զարգացումը երկրում ենթադրում է չինովնիկների կրճատում»,- ընդգծել է Գրիզլովը` նշելով, մասնավորապես, դաշնապետական չինովնիկների թվաքանակի նվազեցման անհրաժեշտությունը, որոնք աշխատում են Դաշնության սուբյեկտներում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play