ՀԱԱԳԱՅԻ ՏՐԻԲՈՒՆԱԼԸ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ<br />


ՀԱԱԳԱՅԻ ՏՐԻԲՈՒՆԱԼԸ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

  • 04-04-2008 17:10:00   | Նիդեռլանդներ  |  Միջազգային
ՀԱԱԳԱ, 4 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալը արդարացրել է Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային, որ մեղադրվում էր ռազմական հանցագործություններում, հաղորդում է Reuters-ը: Նա եւ «Կոսովոյի ազատագրության բանակի» (ԿԱԲ) եւս երկու հրամանատարներ մեղադրվում էին համատեղ հանցավոր ձեռնարկման մեջ, որի նպատակը եղել է ԿԱԲ-ի լիակատար վերահսկողության հաստատումը կոսովյան Դուկաջինի շրջանում: Ընդ որում, ըստ մեղադրող կողմի վարկածի, հանցագործություններ են կատարվել սերբերի եւ գնչուների, ինչպես նաեւ կոսովյան ալբանացիների դեմ, որոնց կասկածում էին սերբական իշխանությունների հետ համագործակցության կամ «Կոսովոյի ազատագրության բանակին» աջակցել չցանկանալու մեջ: Հանցագործությունների թվում են` արտաքսում բնակության վայրերից, սպառնալիքներ, բռնաբարություններ, խաղաղ բնակիչների ծեծ եւ սպանություն: Երեք տարի առաջ Ռամուշ Խարադինայը ինքակամ հանձնվել էր միջազգային ատյանին: Դրանից առաջ նա հրաժարական էր տվել Կոսովոյի կառավարության ղեկավարի պաշտոնից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play