ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ<br /> ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻՆ<br />


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻՆ

  • 19-03-2008 20:34:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը հայ բեմի վաստակաշատ եւ մեծանուն դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս Ձեզ ճանաչում են որպես ինքնատիպ տաղանդով ու զարմանահրաշ հմայքով օժտված դերասանուհու, հայկական թատրոնի եւ կինոյի անուրանալի մեծության, ով իր անջնջելի հետագիծն է թողել մեր արվեստում: Ձեր ստեղծած ամեն մի կերպար վառ է ու հիշվող, դրանցից յուրաքանչյուրը Ձեր անուրանալի տաղանդի ու անթերի ոճի օրինակ է: Այդ է պատճառը, որ թատրոնում եւ կինոյում Ձեր մասնակցությամբ գործերը վայելում են ոչ միայն քննադատների ու մասնագետների, այլեւ մեր ժողովրդի գնահատանքն ու սերը: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ վաստակած հոբելյանի առիթով, մաղթում եմ առողջություն եւ ամենայն բարիք»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play