ՄԱԼԱՅԶԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՑՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ<br />


ՄԱԼԱՅԶԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՑՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

  • 13-02-2008 18:07:00   |   |  Միջազգային
ԿՈՒԱԼԱ-ԼՈՒՄՊՈՒՐ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մալայզիայի վարչապետ Աբդուլլա Ահմադ Բադավին ցրել է երկրի խորհրդարանը եւ կոչ արել անցկացնել վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ: Այս մասին հաղորդում է «Նովոստի»-ն` վկայակոչելով Reuters գործակալությանը: Բադավին ոչ մի կերպ չի բացատրել նմանօրինակ որոշումը, սակայն վերլուծաբանները ենթադրում են, որ կառավարական կոալիցիան հույս ունի նոր մանդատներ ստանալ քանի դեռ տնտեսության տեմպերի դանդաղումը եւ սղաճը հատկապես ակնհայտ շոշափելի չեն դարձել: Կանխավ ենթադրվում էր, որ համընդհանուր ընտրությունները երկրում կկայանան 2009 թվականի կեսից ոչ շուտ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play