ԸՍՏ ԵԽԽՎ-Ի ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԻ, ԿՈՍՈՎՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՆԱԽԱԴԵՊ ՉԻ<br /> ԴԱՌՆԱ<br />


ԸՍՏ ԵԽԽՎ-Ի ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԻ, ԿՈՍՈՎՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՆԱԽԱԴԵՊ ՉԻ
ԴԱՌՆԱ

  • 21-01-2008 20:35:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԽԽՎ-ի նոր նախագահ Լուիս Մարիա դե Փուչը չի կարծում, որ կոսովյան գործընթացը կարող է նախադեպ դառնալ Եվրոպայում նույնանման այլ իրավիճակների լուծման համար: «Ոչ մի կապ չկա Եվրոպայի այլ մասերի եւ այն բանի հետ, ինչ տեղի է ունենում Կոսովոյում»,- ասել է նա` ավելացնելով. «Հուսով եմ, որ Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակը կլուծվի կոնսենսուսի հիման վրա, միջազգային իրավունքի շրջանակում»: Լուիս Մարիա դե Պուչը դեմ է արտահայտվել տվյալ իրադրության լուծմանը բռնի ճանապարհով: Երեքշաբթի վեհաժողովում կքննարկվի Կոսովոյի ապագա կարգավիճակի վերաբերյալ զեկույց:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play