ՀԱՅԱՍՏԱՆԻ 7 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br /> 2 ՀՆԱՐԱՎՈՐԻՑ ՎԱՍՏԱԿԵԼ ԵՆ ՆՈՒՅՆՔԱՆ ՄԻԱՎՈՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 7 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
2 ՀՆԱՐԱՎՈՐԻՑ ՎԱՍՏԱԿԵԼ ԵՆ ՆՈՒՅՆՔԱՆ ՄԻԱՎՈՐ

  • 20-11-2007 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Քեմեր քաղաքում նոյեմբերի 18-ին մեկնարկել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են 1450 մարզիկներ: Նրանք ներկայացնում են 6 տարիքային խումբ: Հայաստանից մասնակցում է 18 շախմատիստ: Խաղացվել է 2 փուլ: 2 միավոր են վաստակել Ավետիք Գրիգորյանը (18 տարեկան), Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Դավիթ Գեւորգյանը (երկուսն էլ 16 տարեկան), Սամվել Տեր-Սահակյանը եւ Լուսինե Թորոսյանը (երկուսն էլ 14 տարեկան), Նորայր Թորոսյանը (12 տարեկան) եւ Տիգրան Հարությունյանը (10 տարեկան):
Նոյյան տապան  -   Սպորտ