ԴՈՒՇԱՆԲԵԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ<br /> ԶՈՀՎԵԼ Է ՄԵԿ ՄԱՐԴ<br />


ԴՈՒՇԱՆԲԵԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
ԶՈՀՎԵԼ Է ՄԵԿ ՄԱՐԴ

  • 14-11-2007 18:53:00   | Տաջիկստան  |  Միջազգային
ԴՈՒՇԱՆԲԵ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում նախագահական պալատից 300 մետր հեռավորությամբ նոյեմբերի 14-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքվ զոհվել է մեկ մարդ: Պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան Կոխի Վահդատ պալատական համալիրի շենքի մոտ, որտեղ այսօր մեկնարկելու էր միջազգային համաժողով, որի ընթացքում ելույթ պետք է ունենար Տաջիկստանի վարչապետը: Տաջիկստանի ազգային անվտանգության կոմիտեի առաջին փոխնախագահ Կասիմ Գաֆարովը հայտնել է, որ պայթյունի ժամանակ զոհվել է համալիրի պահակը, որը մինչեւ համաժողովն սկսվելը ստուգում էր տարածքը: Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության փաստի առթիվ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play