ԿԱՄԲՈՋԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ԿԱՐՄԻՐ ԿԽՄԵՐՆԵՐԻ» ԱՐՏԱՔԻՆ<br /> ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ<br />


ԿԱՄԲՈՋԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ԿԱՐՄԻՐ ԿԽՄԵՐՆԵՐԻ» ԱՐՏԱՔԻՆ
ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 12-11-2007 20:38:00   |   |  Միջազգային
ՊՆՈՄՊԵՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կամբոջայի ոստիկանությունը նոյեմբերի 12-ին ձերբակալել է 1975-79 թվականներին երկրում իշխած «կարմիր կխմերների» արյունոտ ռեժիմի արտաքին գործերի նախկին նախարար Իենգ Սարին: Ըստ տեղեկությունների, նրան իր տնից տեղափոխել են Պնոմպենի միջազգային տրիբունալ: Այս դատարանը ստեղծվել է «կարմիր կխմերների» հանցագործությունների քննության համար, որոնք փորձում էին մաոիստական դեղատոմսերով գյուղացիական սոցիալիզմ կառուցել Կամբոջայում: Արդյունքում կտտանքներից, սովից եւ հիվանդություններից համակենտրոնացման ճամբարներում ոչնչացվեց առնվազն 1,7 մլն. մարդ: «Կարմիր կխմերների» ռեժիմի ղեկավար Պոլ Պոտը մահացավ 1998 թվականին Թաիլանդին սահմանակից դժվարանցանելի ջունգլիներում: Դրանից հետո նրա զինակիցները հրաժարվեցին պարտիզանական պայքարից եւ վերջին տարիներին ապրում էին ազատության մեջ: Այս տարի ձերբակալվել եւ ցեղասպանությանը հանցակցության համար դատապարտվել են «կարմիր կխմերների» գաղափարախոս Նուոն Չեան` «Թիվ երկու եղբայր» մականունով, եւ Կամբոջայի ամենասարսափելի քաղաքական բանտի պետ Գուեկ Կանգը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play