ԵՐԵՎԱՆԻ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՁՄՌԱՆ<br /> ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ<br />


ԵՐԵՎԱՆԻ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՁՄՌԱՆ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  • 12-11-2007 18:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքի բոլոր համայնքներում իրականացվում են ձմռան նախապատրաստական աշխատանքներ: Ինչպես նոյեմբերի 12-ի ասուլիսում հայտնեց փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը, արդեն վերանորոգվել են 86 հազար քմ հարթ եւ 22 հազար քմ ընդհանուր մակերեսով թեք տանիքներ, տեղադրվել են ավելի քան 18 հազ. գծամետր խողովակներ, շենքերի 1264 մուտքերի դռներ: Նշվեց նաեւ, որ 12 համայնքներում ընդհանուր առմամբ կուտակվել է 520 տոննա աղ եւ 1452 խմ ավազ: Վ.Վարդանյանի խոսքերով, ձմռանը Երեւանում կենտրոնացված համակարգով կջեռուցվի 20 բազմաբնակարանային շենք: Իսկ հաջորդ տարվանից, ըստ նրա, Ավան եւ Դավիթաշեն համայնքերում եւս կվերագործարկվեն կենտրոնացված ջեռուցման համակարգերը: Փոխքաղաքապետը հայտնեց նաեւ, որ թաղապետարանների եւ համատիրությունների աջակցությամբ վերանորգվում են բազմաբնակարան շենքերի վերելակները. արդեն վերանորոգվել են մայրաքաղաքում գործող 4261 վերելակներից 76-ը:
Նոյյան տապան  -   Հասարակություն