2007 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ<br /> 25,8%-ՈՎ, ԻՍԿ ԾԱԽՍԵՐԸ` 24,2%- ՈՎ<br />


2007 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
25,8%-ՈՎ, ԻՍԿ ԾԱԽՍԵՐԸ` 24,2%- ՈՎ

  • 31-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ բնակչության դրամական եկամուտները 2007թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել են 1 տրլն 402 մլրդ 635,7 մլն դրամ (մոտ 4 մլրդ 3 մլն ԱՄՆ դոլար), իսկ դրամական ծախսերը` 1 տրլն 350 մլրդ 885,7 մլն դրամ: Այդ ցուցանիշները 2006թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են, համապատասխանաբար, 25,8%-ով եւ 24,2%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, բնակչության իրական տնօրինվող դրամական եկամուտները (եկամուտները` հանած պարտադիր վճարումները, հաշվի առած սպառողական գների ինդեքսների փոփոխությունները) 2007թ.-ի հունվար-սեպտեմբերին 2006թ.-ի հունվար-սեպտեմբերի նկատմամբ աճել են 20,1%-ով: 2007թ.-ի օգոստոսին միջին ամսական անվանական աշխատավարձը սահմանված նվազագույն աշխատավարձը գերազանցել է 3,8 անգամ` 2006թ.-ի 4,2 անգամի համեմատ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play