ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԻՎԱՆԴ Է ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂՈՎ<br />


ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԻՎԱՆԴ Է ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂՈՎ

  • 29-10-2007 20:15:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտն հոկտեմբերի 29-ին հայտնել է, որ բժիշկներն իր մոտ հայտնաբերել են շագանակագեղձի քաղցկեղ: Հատուկ մամլո ասուլիսում նա նաեւ հայտարարել է, որ խոսքը մանրադիտակային ուռուցքի մասին է, որը կարելի է վիրահատության միջոցով հեռացնել: Ըստ նրա, հիվանդությունը որեւէ ձեւով չի խանգարի իրեն կատարելու կառավարության ղեկավարի պարտականությունները:
Նոյյան տապան  -   Միջազգային