ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ<br />


ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ

  • 26-10-2007 15:57:00   |   |  Միջազգային
ՊՐԻՇՏԻՆԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 26-ին Կոսովոյում սկսվել է նախընտրական արշավը, որին չնչին բացառությամբ մասնակցում են միմիայն ալբանական կուսակցություններ եւ շարժումներ: Կոսովյան սերբերը Բելգրադի հրահանգով ձեռնպահ կմնան խորհրդարանական եւ տեղական ընտրություններին մասնակցելուց, որ նախատեսված են նոյեմբերի 17-ին: Սոցիոլոգիական հարցումների տվյալներով, առավելագույն թվով ձայներ կստանա Կոսովոյի Դեմոկրատական կուսակցությունը, որ գլխավորում է վարչապետ Հաշիմ Տաչին: Ինչպես ենթադրում են Պրիշտինայում, ընտրությունների հաջող անցկացումը կդառնա անկախության նախերգանքը, որը նոր գումարման խորհրդարանը կարող է հռչակել անմիջապես դեկտեմբերի 10-ից հետո, երբ ավարտվեն ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները Բելգրադի հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play