ՊՐԻՇՏԻՆԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 26-ին
Կոսովոյում սկսվել է նախընտրական արշավը, որին չնչին բացառությամբ
մասնակցում են միմիայն ալբանական կուսակցություններ եւ շարժումներ:
Կոսովյան սերբերը Բելգրադի հրահանգով ձեռնպահ կմնան խորհրդարանական
եւ տեղական ընտրություններին մասնակցելուց, որ նախատեսված են
նոյեմբերի 17-ին:
Սոցիոլոգիական հարցումների տվյալներով, առավելագույն թվով
ձայներ կստանա Կոսովոյի Դեմոկրատական կուսակցությունը, որ
գլխավորում է վարչապետ Հաշիմ Տաչին:
Ինչպես ենթադրում են Պրիշտինայում, ընտրությունների հաջող
անցկացումը կդառնա անկախության նախերգանքը, որը նոր գումարման
խորհրդարանը կարող է հռչակել անմիջապես դեկտեմբերի 10-ից հետո, երբ
ավարտվեն ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները
Բելգրադի հետ: