ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԼԻՆԻ<br /> ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ<br />


ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԼԻՆԻ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ

  • 23-10-2007 18:15:00   | Լեհաստան  |  Միջազգային
ՎԱՐՇԱՎԱ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի նոր կառավարության գլխավոր խնդիրներից մեկը կլինի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը, հայտարարել է կիրակնօրյա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Քաղաքացիական պլատֆորմ» (ՔՊ) կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկը: Առկա են Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման «զգալի հույսեր», քանի որ «մենք երկար տարիների ընթացքում առաջին անգամ Մոսկվայից այդպիսի լավ գնահատականներ լսեցինք: Ջերմացման հույսեր կան», ընդգծել է Տուսկը: Ինչպես սպասվում է, ընտրություններում հաղթած ՔՊ-ի ղեկավարությունը արդեն այսօր նրան կառաջարկի զբաղեցնել վարչապետի պաշտոնը եւ ձեռնամուխ լինել նոր կառավարության ձեւավորմանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play