ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ<br /> ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ
ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ

  • 22-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում քաղաքաշինական ծրագրերը հիմնականում ընթանում են ըստ ժամանակացույցի եւ կավարտվեն նախատեսված ժամկետում: Ինչպես հոկտեմբերի 22-ի ասուլիսում հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը, նոյեմբերի առաջին տասնօրյակում շահագործման կհանձնվի Հյուսիսային պողոտան: Ըստ Կ.Դավթյանի, չնայած առաջացած որոշակի դժվարություններին, խոշոր ճանապարհաշինական աշխատանքները (ստորգետյնա եւ վերգետնյա անցումների կառուցում) նույնպես կավարտվեն նախանշված ժամկետներում, իսկ երթեւեկելի մասերը` նոյեմբերի վերջին: Նրա խոսքերով, բոլոր անցումների կառուցման վայրերում չնախատեսված կոմունիկացիաներ են հայտնաբերվել, ինչի հետեւանքով անգամ վթարներ են առաջացել, որոնք իրենց հերթին խանգարել են այդ հատվածներով ավտոտարանսպորտի նորմալ երթեւեկին: Մասնավորապես, խցանումներ էին առաջանում Նալբանդյան-Իսահակյան խաչմերուկում, որտեղ հեռախոսակապի մալուխների տեղափոխման աշխատանքներն օրերս են ավարտվել:
Նոյյան տապան  -   Տնտեսություն